Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր կանցկացվի բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի դատավարությունը։
Հայտնի է, որ Սաակաշվիլիին Գորիի հիվանդանոցից տեղափոխում են Թբիլիսի՝ մասնակցելու իր դատական նիստին:
Դատախազությունը նրանց մեղադրում է բյուջետային խոշոր գումարի յուրացման մեջ՝ 9 մլն լարի (մոտ 2,8 մլն ԱՄՆ դոլար)։
Հիշեցնենք` նոյեմբերի 29-ին կայացել էր Սաակաշվիլիի՝ նոյեմբերի 7-ի գործով դատական նիստը, որին նախկին նախագահը ներկա է եղել:
Սաակաշվիլին մեղադրվում է նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի հանցավոր զավթման մեջ։