Վրաստանում վաղվանից՝ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն մի քանի փոփոխություններ։
Վաղվանից կգործարկվի «Կանաչ անձնագիր» համակարգը։ Արդյունքում «կանաչ կարգավիճակ» ունեցող քաղաքացիները վաղվանից կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ միայն «կանաչ կարգավիճակի» դեպքում.
- հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ, ներառյալ առևտրի կենտրոնները)
- կինոթատրոններ
- թատրոններ
- համերգասրահներ
- ժամանցի կենտրոններ
- խաղատներ
- սպա և ֆիթնես կենտրոններ
- լեռնային հանգստյան կենտրոններ։
Քաղաքացիները կկարողանան առևտրի կենտրոններ մտնել առանց «կանաչ անձնագրի», սակայն առևտրի կենտրոնի, սննդի և զվարճանքի օբյեկտներ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի «կանաչ անձնագիր»։
Վաղվանից չի գործի ռեստորանների աշխատանքային ժամերի սահմանափակումը։ Այն ռեստորանները, որոնք դեկտեմբերի 1-ից կընդունեն միայն «կանաչ անձնագրերով» հյուրերին, նրանց համար չեն գործի ժամային սահմանափակումները։ Հիշեցնենք, որ մինչ այժմ ռեստորաններին թույլատրվում էր աշխատել մինչև ժամը 23:00-ն։
Կինոթատրոններում և թատրոններում հանդիսատեսի թիվը կավելանա։ Դեկտեմբերի 1-ից կինոթատրոններում, թատրոններում և համերգասրահներում հանդիսատեսի թիվը 30-ից կհասնի 50 տոկոսի՝ Covid-ի անձնագրերի մուտքագրման դեպքում միայն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր