Վրաստանում նախնական գնահատականներով՝ 2021 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական ՀՆԱ աճը կազմել է 6,9 տոկոս, իսկ 2021 թվականի առաջին տասն ամիսների միջինը 10,5 տոկոս է։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը։
Նշվում է, որ 2021 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճ է նկատվել հետևյալ ոլորտներում՝ արտադրություն, տրանսպորտ, արվեստ, ժամանց, էլեկտրաէներգիա, ֆինանսական և ապահովագրություն, հյուրանոցներ և ռեստորաններ, առևտուր և այլն:
Ըստ Geostat-ի տվյալների, շինարարության ոլորտում նվազման միտում է նկատվել։
Բացի այդ, 2021 թվականի հունվար-հոկտեմբերին ապրանքների արտահանումը կազմել է 3 392.5 մլն դոլար, ներմուծումը` 7 959.9 մլն դոլար, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 11 352.4 մլն դոլար։