Նոյեմբերի 29-ը Կին Մարդու իրավունքների պաշտպանների (WHRDs) միջազգային օրն է: Օրվա էությունը կայանում է շնորհակալություն հայտնելու այն կանանց, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները:
Նրանք բախվում են այնպիսի մարտահրավերների, որոնք պայմանավորված են կանանց նկատմամբ խտրականությամբ և կարծրատիպերով:
Կին իրավապաշտպանները պայքարում են երկու հարթության վրա՝ առաջինը՝ որպես իրավապաշտպան, երկրորդը՝ որպես կին։
Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները և Թբիլիսիի Մարդու իրավունքների տունը իրենց աջակցությունն են հայտնել կին իրավապաշտպաններին:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր