«Վրաստանը շարունակելու է մեղմացնել ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա լարվածությունը»,- խորհրադարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլին։
Նրա խոսքով, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում ոչ մի զիջում չի կարող լինել, սակայն Վրաստանի կառավարությունը նպատակ ունի բարելավել Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները՝ աշխատելով առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
«Հաշտեցման քաղաքականությունը մեր օրակարգային հարցերից է։ Այստեղ պատրաստվում ենք էլ ավելի համարձակ քայլեր անել՝ վերականգնելու աբխազների, օսերի ու վրացիների միջև փլուզված կամուրջը»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ խորհրդարանականներին առաջարկելով այս ուղղությամբ հանդես գալ նախաձեռնություններով։
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ առկա ստատուս-քվոն Վրաստանի իշխանություններին կարևոր փոփոխություններ իրականացնելու հնարավորություն չի տալիս․«Կարծում եմ, որ այս ուղղությամբ նոր կառավարութունը ավելի հստակ քայլեր կկարողանա անել՝ առաջին հերթին մարդկանց միջև ջերմ հարաբերություններ հաստատելով»: