Նոյեմբերի 26-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 2 133 935 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների կորոնավիրուսի դեմ՝ երկրում մեկ դեղաչափով պատվաստվել է՝ 1 132 776 մարդ, ինչը կազմում է չափահաս բնակչության 39,9%-ը, մինչդեռ ամբողջությամբ՝ երկու դեղաչափով պատվաստվել է 989 533 մարդ, կամ չափահաս բնակչության 34,6%-ը։
Միաժամանակ նոյեմբերի 25-ին հանրապետությունում ավելացել է ամենօրյա պատվաստումների թիվը, և անցած 1 օրվա ընթացքում պատվաստվել է 10 194 մարդ։
Պատվաստումներն ըստ շրջանների՝
- Թբիլիսի՝ 3 018
- Իմերեթի՝ 1 527,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 1 372,
- Աջարիա՝ 1 164,
- Կախեթի՝ 799,
- Քվեմո-Քարթլի՝ 741,
- Գուրիա՝ 540,
- Շիդա Քարթլի՝ 479,
- Սամցխե-Ջավախեթի՝ 292,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 156,
- Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 106։
Հիշեցնենք՝ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 534 նոր դեպք, վարակից մահացել է ևս 74 մարդ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր