Թբիլիսիում թմրանյութերի շրջանառության գործով օտար երկրի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հետաքննության տվյալներով՝ 34-ամյա տղամարդը ներառված է եղել համացանցի միջոցով թմրամիջոց վաճառելու գործում։ Ոստիկանությունը կասկածյալին բերման է ենթարկել Նաձալադևի շրջանում։ Հետաքննության արդյունքում պարզվել է, հետագա իրացման նպատակով նա թաքցրել է «մեթադոն» տեսակի թմրանյութ։
Օտարերկրացու ավտոմեքենայի և բնակարանի խուզարկության արդյունքում առգրավվել է վաճառքի համար նախատեսված «մեթադոն»-ի 157 փաթեթ և որոշակի քանակության փոշի։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի՝ «Ապօրինի կերպով խոշոր չափի թմրանյութ ձեռք բերել և պահել» հոդվածի համաձայն, որը նախատեսում է 8-20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկում։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր