Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրն է

Illustration - Sophya Stavrogyna

Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրն է: Ձեզ ենք ներկայացնում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Union Freya»-ի գրառումը.

«Նոյեմբերի 25-ին սկսվում է գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավը և ավարտվում դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։

Այս ամսաթիվը կապված է 1960 թվականի նոյեմբերի 25-ին քույր Միրաբալների սպանության հետ, ովքեր քաղաքական ակտիվիստներ էին և դեմ էին Դոմինիկյան Հանրապետությունում Ռաֆայել Տրուխիլյոյի բռնապետությանը: Նրանց սպանությունը պատվիրել է հենց բռնապետը։ 1981 թվականի նոյեմբերի 25-ին ֆեմինիստները ցույց են կազմակերպել՝ բարձրացնելու կանանց նկատմամբ բռնության մասին իրազեկվածությունը, իսկ 1999 թվականին ՄԱԿ-ը այս օրը հռչակեց որպես կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օր:

Կանայք և աղջիկները հաճախ ենթարկվում են բռնության այնպիսի լուրջ ձևերի, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական ոտնձգությունը, սեռական բռնությունը, ֆեմիցիդը, հարկադրված ամուսնությունը, հարկադրված հղիության ամփոփումը:  Չնայած պետության, իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերին, այս հարցը դեռևս խնդրահարույց է կանանց համար, հատկապես սեռական բռնության դեպքերի ժամանակին և արդյունավետ հետաքննությունը»։

Թարգմանեց` «Ալիք մեդիայի» ստաժոր Տաթև Խոցանյանը