«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:
Թեա Ախվլեդիանի. Մեր ռազմավարական առաջնահերթությունը ազգային փոքրամասնությունների սոցիալ-քաղաքական ընդգրկման ամրապնդումն է
Նոյեմբերի 18-ին, Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում, կառավարության հաշվետվության շրջանակներում, Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին ներկայացրեց իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքների հաշվետվությունը:
Պետնախարարը մասնավորապես խոսեց ազգային փորամասնությունների ներկայացուցիչների՝ երկրի սոցիալ-քաղաքական կյանքում ինտեգրման, միջմշակութային կապերի ամրապնդման, համատեղ տարբեր միջոցառումների անցկացման հարցերի շուրջ: Թեա Ախվլեդիանու հավաստմամբ, միջմշակութային երկխոսությունը ծառայում է որպես ռազմավարական մեխանիզմ՝ աջակցելու մշակութային բազմազանության խթանմանն ու զարգացմանը, համատեղ կրթական, սպորտային եւ մշակութային գործունեության խթանմանը: — Հավասարության, քաղաքացիական եւ քաղաքական մասնակցության ռազմավարական առաջնահերթության շրջանակներում քայլեր են ձեռնարկվել ազգային փոքրամասնությունների սոցիալ-քաղաքական ընդգրկման ամրապնդման ուղղությամբ, որը կենտրոնանալու է ավելի բարձր չափանիշների վրա եւ կբավարարի ընթացիկ կարիքները, ներառյալ՝ հավասար ընտրական միջավայրի զարգացումը եւ առկա խորհրդատվական մեխանիզմների ուժեղացումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տեղեկատվության եւ լրատվամիջոցների հասանելիության բարելավմանը, այդպիսով պայքարելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվության դեմ եւ խթանելով քաղաքացիական ակտիվությունն ու հաղորդակցությունը ազգային տարբեր պատկանելության մեր համաքաղաքացիների միջեւ: Սոցիալական եւ տնտեսական ինտեգրման առաջնահերթությանը հասնելու ռազմավարությունն ուղղված է ազգային բազմազան հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցությանը եւ սոցիալական հավասարությանը, կենսապայմանների բարելավմանը, տնտեսական ներգրավվածությանը նպաստող միջավայրի ստեղծմանը, պետական ծրագրերին եւ ծառայություններին հասանելիության բարձրացմանը, վերապատրաստման եւ մասնագիտական կրթության հասանելիությանը,- հայտարարեց պետնախարարը։ Թեա Ախվլեդիանին մասնավորապես նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու կանանց եւ երիտասարդներին աջակցությանն եւ հզորացմանը: — Ինչպես գիտեք, քաղաքացիական ինտեգրումը դինամիկ եւ բազմաչափ գործընթաց է, որը ոչ միայն հաշվի է առնում ազգային փոքրամասնություններին ուղղված գործընթացները, այլեւ պահանջում է հասարակության յուրաքանչյուր անդամի թե’ փոքրամասնության, թե’ մեծամասնության լիարժեք մասնակցությունը, պատշաճ շարժառիթն ու ջանքերը: Ծրագրված նպատակներին հասնելը կառավարության ջանքերով պահանջում է արդյունավետ աջակցություն եւ խրախուսվում հանրության կողմից, մենք ռազմավարության արդյունավետությունը տեսնում ենք նման հարթության վրա, եւ մեծ հույսեր կապում այս ուղղությամբ հասարակության համախմբման ուղղությամբ,- ընդգծեց Թեա Ախվլեդիանին: Հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը, իր հաշվետվության մեջ անդրադարձավ նաեւ երկրի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակին, նշելով, որ անգամ համաճարակային պայմաններում շարունակվել են բռնազավթիչ ռեժիմի ապակառուցողական գործողությունները, ներառյալ՝ «սահմանազատումը» եւ Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալությունները, որոնք ոչ միայն սահմանափակում են ազատ տեղաշարժը, այլ որոշ դեպքերում վտանգում են քաղաքացիների առողջությունն ու կյանքը: — Իմ այսօրվա զեկույցը վերաբերում է պետական նախարար նշանակվելու փաստացի մեկ տարվա ժամանակահատվածին, որը, ինչպես գիտեք, եղել է ներքին, տարածաշրջանային եւ միջազգային խոշոր զարգացումների ֆոնին՝ աննախադեպ գլոբալ համաճարակ, հատկապես բռնազավթված տարածքների բնակչության համար։ Ներկայիս ռուսական բռնազավթման եւ ուղեկցվող անօրինական գործընթացների հետեւանքով ստեղծված առանց այն էլ սարսափելի հումանիտար եւ իրավական իրավիճակը, որը պայմանավորված է դե-ֆակտո անեքսիայի ուղղությամբ ակտիվ քայլերով, Գալիի եւ Ախալգորիի բնակչության էթնիկ խտրականությամբ, ազատ տեղաշարժի սահմանափակմամբ, մայրենի լեզվով կրթություն ստանալու հանգամանքով, է’լ ավելի սրվեց համավարակի ընթացքում։ Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանի` ռուսական բռնազավթիչ ռեժիմի մեր երկու անբաժան մասերի արհեստական մեկուսացմամբ, Ախալգորիի շրջանը հայտնվեց հատկապես անմխիթար վիճակում, որտեղ հումանիտար ճգնաժամը, ցավոք, խլեց բազմաթիվ մարդկանց առողջությունն ու կյանքը,- ասաց Թեա Ախվլեդիանին: Հանդիպման ավարտին, հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը պատասխանեց պատգամավորների հարցերին:
Դավիթ Զալկալիանի. Վրաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար
Նոյեմբերի 18-ին, Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում, կառավարության հաշվետվության շրջանակներում, Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին ներկայացրեց իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքների հաշվետվությունը:
Նոյեմբերի 15-ին, Բրյուսելում, Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպման շրջանակում, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպում է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Վրաստանի փոխվարչապետը վերահաստատել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդման եւ հարեւան երկրների միջեւ լարված իրավիճակի դեսկալացիայի կարեւորությունը։ Դավիթ Զալկալիանին վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ջանք չխնայելու, նպաստելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ամրապնդման գործընթացին։
Մամիկոն Նահապետովը նորից Թբիլիսիում է
Վրաստանի մայրաքաղաքում, մեկ տարի ընդմիջումից հետո, նորից դաշնամուրային համերգով հանդես եկավ ծնունդով թբիլիսցի, երկար տարիներ Գերմանիայի Մյունխենի երաժշտական բարձրագույն դպրոցում դասավանդող, անվանի դաշնակահար, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Մամիկոն Նահապետովը։Շարունակվող համավարակի պայմաններում սահմանված խիստ սահմանափակումների պահպանմամբ, Ջանսուղ Կախիձեի անվան մշակութային կենտրոնի թբիլիսյան պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Ռեւազ Ջավախիշվիլի¤, Մամիկոն Նահապետովը նվագեց Լյուդվիգ Վան Բեթհովենի չորրորդ դաշնամուրային համերգը եւ անգլիացի երգահան Էդուարդ Էլգարի «Էնիգմայի» 14 վարիացիաները։ Մամիկոն Նահապետովը հանդես եկավ նաեւ ջութակահարուհի, Գենրիկ Վենյավսկու անվան դաշնակահարների միջազգային 15-րդ մրցույթի հաղթող Վերիկո Չուբուրիձեի հետ։ Վերիկոն եւ Մամիկոնը համերգին ներկայացրին Պրոկոֆեւի, Շուբերտի, Գրիգի ստեղծագործությունները։
1,010