Վրաստանում կորոնաիրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օրական նոր դեպքերի թիվը գերազանցում է մի քանի հազարը, իսկ մահվան դեպքերը մի քանի տասնյակը։
Ըստ New York Times-ի՝ կորոնավիրուսից մահացության վիճակագրության վերջին 7 օրվա դինամիկայի՝ 100 000 բնակչի հաշվով Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։
Զեկույցի համաձայն, որը հիմնված է Our World In Data-ի վիճակագրության վրա, Վրաստանում վերջին 7 օրվա ընթացքում մահացածների թիվը 100 հազար բնակչի հաշվով 2,01 է։ Երկրում մահացության միջին օրական ցուցանիշը 74,7 է։
Երկրորդ տեղում է Բուլղարիան՝ 100 հազար բնակչի հաշվով մահացության ցուցանիշով, որտեղ օրական միջին մահացության մակարդակը 128,7 է։ Բուլղարիայում 100 000 բնակչի հաշվով մահացության մակարդակը 1,85 է։ Ըստ նույն տվյալների՝ երրորդ տեղում է Մոլդովան՝ 100000 բնակչի հաշվով 1,82 մահացությամբ։ Չորրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ օրական միջինը 682,6 մարդ է մահանում, իսկ 100 հազար բնակչի հաշվով մահացությունը կազմում է 1,54։
Հիշեցնենք՝ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1851 նոր դեպք, ևս 55 մարդ մահացել է։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր