Նոյեմբերի 21-ին, 07:48-ին հայ-վրացական սահմանի մոտակայքում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ:
Երկրաշարժն զգացվել է նաև Թբիլիսիում:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր տեղի են ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր