Նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 318 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 808 889-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 457 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 743 927 մարդ։
Վարակից մահացել է ևս 70 մարդ, ընդհանուր՝ 11 422:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.15%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.39%, վերջին 7 օրվանը՝ 9.00%: