Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց այս պահին ընթանում են ամանորյա տոնածառի տեղադրման աշխատանքները։
Այս պահին խորհրդարանի ճակատային տարածքը, որտեղ տոնածառը պիտի կանգնեցվի՝ շրջապատված է մետաղական ամբարտակներով։
Նշենք նաև, որ նույն վայրում՝ Ռուսթավելիի պողոտայում, ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում։ Ցուցարարները պահանջում են Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական կլինիկա։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր