Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զենք է մատակարարում Ուկրաինային ու Վրաստանին:
«ՆԱՏՕ-ն ագրեսիվորեն ընդլայնում է իր շահերի ուղեծիրը՝ ճնշում գործադրելով բալկանյան երկրների վրա՝ իրենց զինված ուժերը դաշինքի չափանիշներին համապատասխանեցնելու համար՝ զենք մատակարարելով Ուկրաինային և Վրաստանին: ՆԱՏՕ-ն վաղուց պաշտպանական բլոկից վերածվել է աշխարհաքաղաքական շահերի հետապնդման գործիքի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվայի այս հայտարարությունն արվել է ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին։
Զախարովայի ուղերձին նախորդել էր նոյեմբերի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի զգալի ավելացման մասին և Ռուսաստանի նախազգուշացումը Ուկրաինային Դաշինքի ուժեղ աջակցության մասին:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր