Թբիլիսիում նոյեմբերի 20-ից հասարակական տրանսպորտի երթուղիները կհամալրվեն։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ըստ քաղաքապետի` նոր երթուղիները կսպասարկեն այն թաղամասերին, փողոցներին, շրջաններին, որտեղ հասարակական տրանսպորտը լուրջ խնդիր էր։
Նոր երթուղիների ցանկը հետևյալն է.
- N421 երթուղին մետրոյի «Գուրամիշվիլի» կայարանից Ուռեկի փողոցով կսպասարկի Զղվիսուբանիի XI-III-IV միկրոշրջանները։
- N441 երթուղին Դիղոմի գյուղի կենտրոնից շարժվում է դեպի գյուղի՝ Ռուսթավելի, Կղազբեգի և Փիրոսմանի փողոցների ուղղությամբ։
- Դիղոմի գյուղի կենտրոնից N443 երթուղին կսպասարկի Դիդգորի և Թելովանի գյուղերը։
- Մետրոպոլիտենի «Ախմետելի թատրոն» կայարանից N446 երթուղին կանցնի Խիզանիշվիլի և Վեկուա փողոցներով՝ Մայիսուրաձե և Ինգուշեթի փողոցների ուղղությամբ։
- N454 երթուղին կսպասարկի Վարկեթիլի III ա միկրոշրջանը մինչև Վարկեթիլի մետրոյի կայարան և կփոխարինի N54 երթուղուն։
- N494 երթուղին կսպասարկի Մուխիանի քոթեջների Վարդիսուբանի փողոցը մինչև մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարան, միևնույն ժամանակ կփոխարինի N104 երթուղուն:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր