Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 732 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 795 847-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 812 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 731 996 մարդ։
Վարակից մահացել է ևս 72 մարդ, ընդհանուր՝ 11 212:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.33%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.77%, վերջին 7 օրվանը՝ 9.11%: