Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության առաջնորդ Անատոլի Բիբիլովը հույս ունի, որ Բելառուսը կճանաչի Հվ.Օսիան որպես անկախ հանրապետություն։ Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի, այս մասին Բիբիլովը հայտարարել է տեղի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք անկախության ճանաչում ենք ակնկալում ոչ միայն Բելառուսից, այլև այլ երկրներից։ Պատմությունը, որը միավորում է մեզ, նախկին Խորհրդային Միության երկրների և մեր ժողովուրդների հարաբերությունները, հիմք է հանդիսանում մեր երկրի պաշտոնական ճանաչման համար», — ասել է Բիբիլովը։
Միաժամանակ Բիբիլովը հույս է հայտնել, որ մյուս երկրները կճանաչեն Հարավային Օսիան որպես անկախ պետություն։
Նշենք, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունները պաշտոնապես ճանաչել են Ռուսաստանը, Սիրիան, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր