«Մենք չենք պատրաստվում 2017 թ-ի պետբյուջեով ավելացնել կենսաթոշակները: Չեմ պատրաստվում ստել, ոչինչ չեմ թաքցնում»: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլին (ով մոտ օրերս կվերահաստատվի պաշտոնում)՝ պատասխանելով «Միացյալ ազգային շարժման» անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլիի հարցին, թե կառավարությունն արդյոք չի պատրաստվում բարձրացել կենսաթոշակները:
Նոյեմբերի 24-ին երկրի խորհրդարանում ունեցած հանդիպման ժամանակ Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ 2018թ-ից կառավարությունը կակտիվացվի կենսաթոշակային նոր համակարգը, սակայն «2017թ-ին մենք չենք կարող ավելացնել թոշակները: Սա է իրականությունը: Մենք նախընտրական շրջանում այս հարցի շուրջ զերծ ենք մնացել ոչ իրական խստումներ հնչեցնելուց»: