Եվրահանձնաժողովը վրացական քովիդ-անձնագրերի ճանաչման վերաբերյալ որոշում է կայացրել:
Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ԵՄ արտաքին գործերի նախարարները՝ մի քանի հարևան և գործընկեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի կողմից տրվող Covid-19-ի պատվաստման վկայագրերի հաստատման և ճանաչման մասին որոշում են կայացրել։
Որոշման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն ամբողջական պատվաստման կուրսի վկայական, կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՄ-ի տարածքում։
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ Վրաստանի կողմից պատվաստումների, թեստերի և Covid-ից ապաքինման վերաբերյալ տրված Covid վկայականը ճանաչված է Եվրոպական միության կողմից և հավասար է ԵՄ համապատասխան կանոնակարգով տրված վկայականներին, որոնք նպատակ ունեն խթանել մարդկանց ազատ տեղաշարժը ԵՄ-ի տարածքում։
Նշենք, որ հոկտեմբերի սկզբին ԵՄ անդամ Չեխիան ճանաչել էր Վրաստանի կողմից հատկացվող Covid-19-ի դեմ պատվաստման վկայականը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր