Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1874 մարդ։
Նոյեմբերի 15-ի դրությամբ երկրում ընդհանուր հաշվով իրականացվել է 2 048 393 պատվաստում։ Միայն 1 չափաբաժնով պատվաստվել է 1 075 731 մարդ՝ չափահաս բնակչության 37,9%-ը։ Ամբողջությամբ (2 չափաբաժնով) պատվաստված է 966 790 մարդ՝ չափահաս բնակչության 33,9%-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 820 նոր դեպք:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր