Դպրոցների կառավարման ասոցիացիայի համաձայն՝ դպրոցներում հիբրիդային ուսուցումն արդյունավետ չէ, աշակերտներն ամեն շաբաթ հեռավար ուսուցման տարբերակն ընտրելու հնարավորություն չպետք է ունենան, դպրոց հաճախելը պետք է պարտադիր դարձնել։
«Համավարակի ազդեցությունը Վրաստանի կրթական համակարգի վրա» ծրագրի ներկայացուցիչ, առաջին դասական գիմնազիայի տնօրեն Թամար Կապանաձեի խոսքով, ուսուցման հիբրիդային տարբերակը քաոսային իրավիճակ է ստեղծել երկրի դպրոցներում, աշակերտների և ուսուցիչների ցուցակը փոխվում է ամեն շաբաթ։
«Մեր խնդրանքն է ուսումնական գործընթացի տարբերակի ընտրությունը չթողնել ծնողներին, դպրոց հաճախելը դարձնել պարտադիր։ Ամեն հինգշաբթի աշակերտի կողմից նոր որոշումը հանգեցնում է քաոսային իրավիճակի: Կարծում եմ՝ այս գործընթացը պետք է կարգավորվի։ Բացի այդ, աշակերտները հենց իրենք են բողոքում, որ ուսուցման առցանց և առկա տարբերակներով սովորող աշակերտները չունեն հավասար պայմաններ», — ասել է Կապանաձեն։
Հարցին ադրադարձել է նաև դպրոցների կառավարման ասոցիացիայի ներկայացուցիչ, «Շավնաբադա» գիմնազիայի տնօրեն Ավտո Աբդուշելիշվիլին.
«Հեռավար տարբրեակով սովորող ուսանողները չեն կարող ստանալ այն արդյունքը, որը ստանում են ամեն օր դպրոց հաճախողները: Հեռավար ուսուցումը, իհարկե, շատ լավ տարբերակ է, բայց երբ երեխաները շատ մոտիվացված են, իսկ երբ նրանք սովորելու մոտիվացիա չունեն, ուսուցման այդ ձևաչափը կարող է օգտագործվել որպես դասից «փախչելու» լծակ»:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր