Մարգվելաշվին ողջունել է բրիտանացի նախարարի այցը շփման գիծ

 

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է Միացյալ Թագավորության  Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանին: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին՝ վրաց-աբխազական շփման գիծ այցելելելու համար:  «Շատ կարևոր է, որպեսզի օկուպացված տարածքների վերաբերյալ խնդիրը միջազգային օրակարգում ակտիվ քննարկման առարկա դառնա»,-ասել է նախագահը։

Նախագահի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտի ակտուալ հարցերի լայն սպեկտրի:

Հիշեցնենք՝ Ալան Դունկանը  նոյեմբերի 24-ին Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է  նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիային սահմանակից վրացական գյուղեր,  տեղում ծանոթացել առկա խնդիրներին:

Թողնել պատասխան