Քաղաքացի Վալերի Բոչորիշվիլին Թելավիի կենտրոնում անվճար հաց է բաժանել իր ծննդյան օրը ստացած գումարով։ Ցանկացած մարդ կարող էր վերցնել հացը:
«Ամեն ինչ սկսվեց պանդեմիայի ժամանակ՝ ինքնամեկուսացման, պարետային ժամի և հակահամաճարակային այլ սահմանափակումներից հետո։ Թելավիից 7 կիլոմետր հեռավորության վրա՝ Կիսիսխևի գյուղում, ես տուն ունեմ, որտեղ ուրիշների հետ միասին օգնում էի տարեցներին, ամեն օր տարբեր տեսակի ուտելիք էինք տանում։
Ուրիշները հավաքում էին ուտելիքը, իսկ ես այն բաժանում էի, քանի որ վարորդական իրավունք ունեի և կարող էի մեքենա վարել», — ասել է Վալերի Բոչորիշվիլին։
Նա առաջին անգամ հաց է բաժանել Ամանորին։ Դրանից հետո Վալերի Բոչորիշվիլին իր միջոցներով մի քանի անգամ հաց է բաժանել։ Նրա խոսքով, դրա անհրաժեշտությունը ստեղծվել է Կախեթիում ծանր սոցիալական վիճակի պատճառով։
«Այնքան հաճելի է այն զգացողությունը, երբ տեսնում ես քո շնորհիվ ուրախացած մարդկանց, ամենաերջանիկն եմ, երբ տեսնում եմ դա․․․», — հավելել է նա:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր