Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը փորձում է ավելի լարել իրավիճակը և «կարծես թե երես է թեքում Արևմուտքից»։
«Սահմանային գոտի» նախագծի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ դիվանագետը նշել է, որ իշխանությունն իր գործողություններով փորձում է սադրել «Ազգային շարժմում» կուսակցությանը, ինչը, նրա կարծիքով, հարիր չէ իշխող կուսակցությանը։
Քելլին բանտում գտնվող նախկին նախագահ Սաակաշվիլիին բնութագրել է որպես մեկ այլ «նվաստացման միջոց».
«Ինչպես տեսնում եմ, իշխանությունը չի փորձում դեէսկալացնել իրավիճակը։ Նրանց գործողությունները և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նրանք փորձում են լարել ստեղծված իրավիճակը…Նրանք ընդամենը Միխեիլ Սաակաշվիլիին նստեցրին ուղղաթիռն ու տարան, ոչ թե տարան հանրային պաշտպանի և հանձնաժողովի կողմից սահմանված պայմաններին համապատասխան բուժհաստատություն, այլ բանտային հիվանդանոց։ Սա կասկածի տեղիք է տալիս իշխանությունների վերջնանպատակների մասով։ Ինչպես տեսնում եմ, նրանց գործողություններից շատերը «Ազգային շարժմանը» սադրելու նպատակով են իրականցվում։ Սա, մեղմ ասած, իշխող կուսակցության հարիր վերաբերմունք չէ»։
Քելլիի խոսքով՝ Արևմուտքը մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով, ըստ այդմ՝ նա նշել է, որ Վաշինգտոնը կարող է պայմաններ սահմանել Վրաստանին օգնություն ցուցաբերելու համար։
«Կարծում եմ՝ Արևմուտքը շատ մտահոգված է այս իրավիճակով և իշխանության կայացրած որոշումներով։ Վերջին տարիների քայլերը, կասկածի տակ են դնում այս իշխանության՝ Արևմուտք ինտեգրվելու ցանկությունը», — հույս է հայտնել դիվանագետը։
Նա իր հայտարարության վերջում կոչ է արել կառավարությանը՝ Սաակաշվիլիին տեղափոխել մասնավոր հիվանդանոց և ուղղել է հարցեր, որոնց, ըստ նրա, անհրաժեշտ է պատասխանել.
«Կառավարությունը պետք է հաշվի նստի խորհրդի և օմբուդսմենի խորհրդի հետ և Սաակաշվիլիին տեղափոխի մասնավոր հիվանդանոց, որտեղ նա կստանա անհրաժեշտ բուժում։ Սա առաջին և ամենաանհրաժեշտ քայլն է։
Ինչ վերաբերում է հաջորդ քայլերին, ինչպես նշեցի, պետք է քննարկել Վրաստանի վարած քաղաքականությունը․ եթե Եվրամիության համաձայնագրին վերադարձ չլինի, հայտնի չի լինի, թե ինչ է նախատեսվում Անակլիա նավահանգստի համար և կոնկրետ ինչ է ուզում կառավարությունը ԵՄ-ից, ինչու են նրանք դիմում Ասիական զարգացման բանկին և հրաժարվում ԵՄ-ի օգնությունից»։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր