Միխեիլ Սաակաշվիլիին N18 բուժհաստատություն տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։
Նա Քրեակատարողական ծառայության ղեկավարին կոչ է արել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն։
«Միխեիլ Սահակաշվիլին շարունակում է սովամահ լինել, միևնույն ժամանակ, նա չի ստանում համապատասխան դեղամիջոցներ և վիտամիններ, որոնք անհրաժեշտ են սովին դիմանալու համար, նա հրաժարվում է բժշկական օգնությունից», — նշել է Լոմջարիան:
Հանրային պաշտպանը նշում է, որ Գլդանիի թիվ 18 քրեակատարողական հիմնարկի բուժհաստատությունը չի համապատասխանում բավարար բուժօգնություն ստանալու համար սահմանված չափանիշներին և Սաակաշվիլիին նման բժշկական կլինիկա տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը։
Լոմջարիան կոչ է անում արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայությանը, Վրաստանի երրորդ նախագահին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Սաակաշվիլին տեղափոխվել է Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր