Ալիք Մեդիան «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» նախագծի շրջանակներում ներկայացնում է տեսանյութերի շարք: Տեսանյութերում Վրաստանում բնակվող, տարբեր էթնիկ խմբերի 5 կանայք խոսում են աշխատանքային հարաբերություններում իրենց դեմ ծառացած խնդիրների, իրենց համայնքում գոյություն ունեցող կարծրատիպերի ու գենդերային խտրականության մասին:
«Ալիք Մեդիայի» առաջին հերոսը Նարինե Գինոսյանն է, Նինոծմինդայի մանկապարտեզների միության ղեկավարը, ով պատմում է կանանց կարիերայում հանդիպող ամենատարածված խնդիր հանդիսացող երևույթի իր պատմությունը.