Նոր հանքերի շահագործումը Վրաստանում հանգեցրել է նավթի արդյունահանման զգալի աճի։ Հաշվի առնելով Վրաստանի նավթի ու գազի պետական գործակալության ներկայացրած հաշվետվությունները՝ նավթի արդյունահանումն աճել է 3 անգամ։
2021 թվականի ութ ամիսների ընթացքում Վրաստանն արդյունահանել է 26 հազար տոննա նավթ, ինչը 36 տոկոսով ավելի է 2020 թվականի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Վրաստանի նավթի և գազի գործակալությունը։
Այս տարվա վերջին ամիսների ընթացքում երկրում արդյունահանվել է 14 մլն խմ գազ, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արդյունահանումը կազմել է 10 մլն խմ։
«Արտադրանքի զգալի աճը պայմանավորված է նավթային ընկերությունների աշխատանքի ժամանակակից մեթոդներով, մասնավորապես՝ հորիզոնական հորատմամբ, սեյսմիկ զննումների և մագնիսական հետազոտություններով», — նշվում է հաղորդագրությունում։
Ըստ գործակալության, Վրաստանում նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվում են 11 ընկերություններ, վերջիններս հաղթելով տենդերները, կառավարության հետ կնքել են 25 պայմանագիր։
Տվյալների համաձայն, Վրաստանում արդյունահանվող նավթն ամբողջությամբ վերամշակվում է տեղում՝ երկու նավթավերամշակման գործարաններում։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր