Վրաստանը Ջո Բայդենի կողմից «Ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրված երկրների թվում է։ Հրավիրվածների ցանկը հրապարակում է ամերիկյան Politico հանդեսը։
Ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովը կանցկացվի առցանց՝ դեկտեմբերի 9-10-ը։ Համաժողովին կմասնակցեն ժողովրդավարական երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ մարդու իրավունքները և ժողովրդավարական համակարգերը ամբողջ աշխարհում կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ:
Համաժողովին շեշտը դրվելու է ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, հարթակ է տրամադրվելու երկրների առաջնորդներին՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ ինչպես անհատական, այնպես էլ հավաքական պարտավորություններ ստանձնելու համար:
Նշենք, որ Politico-ի կողմից հրապարակված հրավիրվածների ցանկում է նաև Հայաստանը, գագաթնաժողովին հրավիրված չեն Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։