Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր, ժամը 13:50-ին, Օնիից 1 կմ հեռավորության վրա գտնվող Պիպիլետի գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել։
Հաղորդվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ։
Նշենք նաև, որ վերջին շրջանում Վրաստանի այս հատվածում երկրաշարժերը հաճախակի բնույթ են ստացել։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին, 21։04-ին 3.8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 9 կմ արևելք հատվածում։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր