Վրաստանում գնալով կորոնավիրուսային իրավիճակը սրվում է, սակայն պատվաստումների տեմպն այդ ֆոինին մնում է ցածր։ Չնայած այդ ամենին, Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ այս փուլում լրացուցիչ սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն այն սահմանափակումներն ու կանոնակարգերը, որոնք արդեն սահմանվել են, պետք է խստորեն պահպանել։
Գաբունիայի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «կանաչ անձնագրի» ներդրման ուղղությամբ, որը համարվում է անվտանգության կարգավիճակ և հանդիսանում է վիրուսի հետագա տարածումը կանխելու մեխանիզմ։
«Կանաչ անձնագիրը» նախատեսում է համաճարակային անվտանգության կարգավիճակի սահմանում` տարբեր տեսակի ժամանցային կամ սոցիալական միջոցառումների հասանելիության համար, դրա նախադեպեր արդեն կան երկրում։ Կարևոր է այն ավելի ընդլայնել՝ համաճարակից հետո դրա տարածումը կանխելու համար»,- ասել է Թամար Գաբունիան։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր