Ովքե՞ր կստանան ամսական 500, 600, 800 կամ 2000 լարիի պետական ​​կրթաթոշակ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մրցանակակիրների, շախմատի օլիմպիադաների հաղթողների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների և Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի դափնեկիրների համար ամենամսյա պետական ​​կրթաթոշակ նշանակելու մասին որոշումը։

Կրթաթոշակների չափը սահմանվել է հետևյալ կերպ.

  • Ժողովրդական արտիստների և Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիրների համար նշանակել ամսական 600 լարիի (մոտ 190 դոլար) չափով կրթաթոշակ
  • Ժողովրդական արտիստները, ովքեր արժանացել են նաև Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակի, կստանան ամենամսյա կրթաթոշակ՝ երկու կոչումների համար (միասին՝ 1200 լարի (մոտ 380 դոլար)։

Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի և շախմատի օլիմպիադաների հաղթողներին կտրամադրվի ամսական կրթաթոշակ․

  • արծաթե մեդալակիրներին՝ 800 լարի (մոտ 250 դոլար)
  • բրոնզե մեդալակիրներին՝ 500 լարի (մոտ 160 դոլար)
  • շախմատի օլիմպիադայի ոսկե մեդալակիրը, ով նաև հանդիսանում է արծաթե և/կամ բրոնզե մեդալակիր, ամսական կրթաթոշակի չափը կկազմի 2000 լարի (մոտ 630 դոլար)
  • նույն կերպ՝ շախմատի օլիմպիադայի արծաթե մեդալակիրը, ով նաև վերոնշյալ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է, կստանա ամենամսյա կրթաթոշակ՝ 800 լարի (մոտ 250 դոլար) չափով։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր