Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 31-ին COVID-19-ի դեմ պատվաստվել է 1402 մարդ։
Վրաստանում պատվաստման գործընթացը կտրուկ նվազել է հոկտեմբերից: Անցած ամիս, ամենաշատ օրական պատվաստումը՝ ավելի քան 9000 պատվաստում՝ իրականացվել է ընդամենը երկու անգամ, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարել օրական մինչև 30 000 պատվաստումներ։
Վրաստանի խոշոր գյուղերում հոկտեմբերի 18-ին մեկնարկել է «Պատվաստումների մարաթոնը», սակայն, ըստ վիճակագրության, պատվաստումների մակարդակը դեռ շատ ցածր է։
Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ից։ Մինչ օրս կատարվել է 1 978 857 պատվաստում։ Առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1,036,464 մարդ կամ չափահաս բնակչության 36,5%-ը։ Ամբողջությամբ պատվաստվածների թիվը 940 546 է, որը կազմում է չափահաս բնակչության 32,9%-ը։
Վրաստանում պատվաստումն իրականացվում է կամավոր սկզբունքով՝ Pfizer, Sinopharm և Sinovac պատվաստանյութերով։
Նոյեմբերի 1-ից AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր