Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի գնահատականը՝ ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ պայմաններում, սակայն երկրում հասունացած քաղաքական խնդիրները լուծումը չեն ստանում։
Դեսպանությունը երկրի իշխանություններին կոչ է անում ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի և մյուս միջազգային փորձագետների կողմից առաջարկված բոլոր բարեփոխումները։
«Ամերիկայի ժողովուրդն աջակցել և շարունակում է աջակցել վրաց ժողովրդի ջանքերին ժողովրդավարական ինստիտուտների կառուցման, ուժեղ քաղաքացիական հասարակության, պրոֆեսիոնալ բազմակարծության լրատվամիջոցների և ժողովրդին բարյացակամ կառավարության կառուցման երկար ու դժվարին գործընթացում: Այս վերջին ընտրությունները և խորը քաղաքական ճգնաժամը, որը պառակտել է Վրաստանը, պարզ դարձրեցին, որ հրատապ անելիքները շատ են»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև ընդգծված է, որ Միացյալ Նահանգները Վրաստանին առաջարկում է բարեկամություն և աջակցություն՝ որպես անկեղծ գործընկեր։ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Վրաստանին օգնելու այդ նպատակներին հասնելու հարցում։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր