Իշխող «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հոկտեմբերի 3-ից 26-ն ընկած ժամանակահատվածում 2 035 605 լարի եկամուտ է ստացել, այդ թվում որպես նվիրատվություն՝ 1 606 970 լարի:
Աուդիտի գործակալության հրապարակած տեղեկատվության համաձայն, «Վրացական երազանքը» գովազդի վրա ծախսել է 1 196 044 լարի, ամենաշատ գումար ծախսել է արտաքին գովազդի համար՝ 497 060 լարի, համացանցային գովազդի համար ՝ 343 892 լարի, այլ գովազդի համար՝ 335 256 լարի, հեռուստատեսային գովազդի համար՝ 19 836 լարի։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Վրացական երազանքը» 247 341 լարի է ծախսել հոկտեմբերի 3-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած միջոցառումների համար:
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր