ՏԻՄ ընտրություններին տարբեր քաղաքական գործիչներ արդեն իսկ սկսել են իրենց քաղաքացիական պարտքը կատարել։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը քվեարկել է Վրաստանի համար: Գախարիան նշել է նաև, որ երբ ստիպված ես ընտրել երկու վատի միջև, բնականաբար, ձայնդ ոչ ոքինն է:
Գախարիայի խոսքով, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները վատագույն ընտրություններն են եղել վերջին 9 տարիների ընթացքում։
«Ցավոք, այս ընտրությունները ո՛չ արդար էին, ո՛չ ազատ։ Եթե չմտածենք ընտրություններում փողի, վարչական ռեսուրսի դերի մասին, և եթե չմտածենք քաղաքականապես չեզոք հասարակական դասի մասին, ընտրությունները հնարավոր է իմաստը կորցնեն», — ասել է Գախարիան։
Գախարիան ընդգծել է, որ իրենց թիմն ունի 11 մեծամասնական և մեկ քաղաքապետի թեկնածու այսօրվա ընտրությունների համար, և շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր ընտրողին իրենց քվեի համար։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր