Վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլին մեր կողմից շատ մեծ վստահության մանդատ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան: Բեսելիան խոսել է նախարարների պաշտոնակատարների նիստի մասին, ավելացնելով. «Համոզված եմ՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի ղեկավարությամբ երկիրը կլինի շատ արդյունավետ, կենտրոնացած խնդիրների եւ կարիքների վրա, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի բնակչությունն ապրի բարեկեցիկ կյանքով, ինչն էլ մենք նրանց առաջարկում ենք մեր քաղաքականությամբ»,— հայտարարել է Էկա Բեսելիան:
Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին Վրստանի խորհրդարանում անցկացվել է մի քանի հանձնաժողովների միավորված նիստ, որտեղ ելույթ են ունեցել նախարարների պաշտոնակատարները: