Վրաստանի խոշոր հինգ քաղաքներից մեկում առաջատար է իշխող «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուն, իսկ չորսում՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման»: Ընդդիմադիր «Մթավարի արխիի» կողմից կատարված վերջին հարցման արդյունքներն են։
Հարցին «Եթե ընտրություններն անցկացվեն գալիք շաբաթ օրը, ում օգտին կքվերարկեք» պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
Թբիլիսի՝
Նիկա Մելիա («Միացյալ ազգային շարժում») — 48,4%;
Կախա Կալաձե («Վրացական երազանք») — 51,6%
Զուգդիդի՝
Անզոր Մելիա («Միացյալ ազգային շարժում») — 54,7%;
Մամուկա Ցոցերիա («Վրացական երազանք») — 45,3%։
Ռուսթավի՝
Դավիթ Կիրկիտաձե («Միացյալ ազգային շարժում») — 53,1%;
Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») — 46,9%։
Քութայիսի՝
Խատիա Դեկանոիձե («Միացյալ ազգային շարժում») — 51,7%;
Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») — 48,3%։
Բաթումի՝
Գիորգի Կիրթաձե («Ազգային շարժում») — 51,3%;
Արչիլ Չիկովանի («Վրացական երազանք») — 48,7%։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր