Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի դե ֆակտո կառավարության օպերատիվ շտաբը հայտարարել է, որ 683 թեսթից հաստատել է կորոնավիրուսի ևս 202 դեպք։
Շտաբի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 5 հիվանդ՝ 4-ը Գուդաուտայի հոսպիտալում, 1-ը՝ Սոխումիի ռուսական զինվորական հոսպիտալում։
2020 թվականի գարնանից Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսային 30924 դեպք և 447 մահվան դեպք։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Վրաստանի օկուպացված այս շրջանում ապրում է մոտ 240 հազար մարդ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր