Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ջավախքի որոշ գյուղերում և քաղաքներում տեղաց առաջին ձյունը:
Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում ձյունն առատ է, լեռների միջև գտնվող բարձրադիր գյուղն ամբողջությամբ պատվել է ձյունով։
Երեխաների արձագանքը դրական է, սակայն տեղաբնակներին անհանգստացնում է՝ արդյո՞ք կհասցնեն հավաքել դաշտում մնացած բերքը:
Վրաստանում առաջիկա 3 օրերին եղանակի կայունացում է սպասվում: Արևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը կկազմի +10 +14, իսկ երկրի արևելյան մասում ցերեկային ժամերին կլինի +12 +15 աստիճան:
Մայրաքաղաքում արևոտ եղանակ է, օդի միջին ջերմաստիճանը կազմում է +11 աստիճան։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր