Հոկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 942 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 694 182-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 650 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 635 611 մարդ։
Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 9 788:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.5%%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.05%, վերջին 7 օրվանը՝ 9.04%: