Թեև Վրաստանում ուսուցիչների 65%-ը պատվաստված է, այնուամենայնիվ, դպրոցներում վարակի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է այս ցուցանիշը հասցնել 80%-ի: Այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Փոխնախարարի խոսքով՝ այս փուլում 150 դպրոց շարունակում է հեռավար ուսուցումը:
«Ընդհանուր առմամբ, ուսուցիչների պատվաստման տոկոսը հասնում է 65%-ի, որոշ դպրոցներում այն ավելի բարձր է, որոշ դպրոցներում՝ համեմատաբար ցածր: Այս ցուցանիշը ևս վատ չէ, սակայն, դպրոցներում վարակի տարածումը կանխելու համար, ցանկալի է, որ պատվաստվածների թիվը գերազանցի 80%-ը»,-ասել է Գաբունիան։
Ինչ վերաբերում է հեռավար կրթության անցնելուն, ապա ըստ փոխնախարարի՝ 150 դպրոց և 400 դասարան արդեն օգտվում են այս տարբերակից:
«Դպրոցների ընդհանուր թվի համեմատ, սա բարձր ցուցանիշ է: Լավ է, որ դպրոցները կարողանում են կառավարել վարակի ներքին տարածումը և, հետևաբար, կարծում ենք, որ սա կլինի այն միջոցը, որը թույլ կտա մեզ դասապրոցեսը շարունակել դասասենյակային պայմաններում», — ասել է Գաբունիան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ից Վրաստանում ուսումնական գործընթացը վերսկսվել է դասարաններում և լսարաններում:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր