Ընդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան բանավեճի է հրավիրել իր մրցակից՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեին:
Մելիան Կալաձեին բանավեճի համար առաջարկել է ցանկացած ժամանակ և եթեր՝ նշելով, որ այն պետք է լինi իրական և ոչ թե բեմադրված:
«Ես բաց բանավեճի եմ հրավիրում պարոն Կալաձեին: Եկեք հրապարակայնորեն ծանոթացնենք թբիլիսցիներին մեր ծրագրերին և նրանց խնդիրների լուծման հետ՝ ցանկացած ժամանակ, ցանկացած եթերում `ոչ թե բեմադրված, այլ իրական բանավեճի ժամանակ` դեմ առ դեմ: Առանց զզվանքի և վիրավորանքների, եկեք խոսենք մեր կապիտալի մասին, որն ավելին է, քան քաղաքականությունը» — գրել է Մելիան:
Սակայն, «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ անցած մրցակցի հետ բանավիճելու իմաստ չի տեսնում:
Ըստ Թբիլիսիի ներկայիս քաղաքապետի, ինքը ոչ մի իմաստ չի տեսնում բանավիճելու համար մի մարդու հետ, ով, ըստ նրա, չունի տեսլական կամ ծրագիր:
Կալաձեն Մելիային հիշեցրել է նաև Հանրային հեռարձակման ժամանակ՝ նախընտրական բանավեճը լքելու մասին և Մելիայի տված խոստումները կոչել է սուտ։
«Թբիլիսիի հետ կապված որևէ տեսլական չեն ներկայացրել, նախընտրական ծրագիր չեն ներկայացրել ու հանկարծ հիշե՞լ են բանավիճալու մասին։ Օրեր առաջ մի քանի խոստումներ տրվեցին, և երկուսն էլ մեծ սուտ էին», — այսպես է պատասխանել Մելիայի բանավիճելու առաջարկին Կախա Կալաձեն:
Ավելի ուշ Մելիան էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Կալաձեին՝ գրել է, թե չունեն պատասխաններ, այդ պատճառով էլ հրաժարվում են դեբատից։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր