Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձանաժողովի (ԿԸՀ) հաղորդմամբ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Ըստ այդմ, առաջին փուլի վերջնական արդյունքներով ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 քաղաքներում և 42 մեծամասնական ընտրատարածքներում, այսինքն՝ երկրորդ փուլում կընտրվեն 20 քաղաքապետերն ու 42 քաղաքային խորհուրդների վերջնական կազմը:
ԿԸՀ-ն ամփոփել է նաև Թբիլիսիի համամասնական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ սակրեբուլոյում ընտրվել է 50 անդամ, որից ընտրական բարեփոխումների արդյունքում 40 անդամ ընտրվել է համամասնական ընտրակարգով, իսկ 10-ը՝ մեծամասնական ընտրակարգով:
Այսպիսով, սակրեբուլոյի 40 տեղը բաշխվել է հետևյալ կերպ.
- Վրացական երազանք — 19
- Ազգային շարժում — 13
- «Վրաստանի համար» — 4
- Լելո — 2
- Զուրաբ Ջափարիձեի «Գիրչի» — 1
- Անա Դոլիձեի «Ժողովրդի համար» — 1։
Ինչ վերաբերում է 10 մեծամասնական ընտրատարածքներին՝ Թբիլիսիի տվյալների համաձայն՝ առաջին անգամ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուներն առաջին փուլում հաղթել են 9 ընտրատարածքներում: Ըստ այդմ, «Վրացական երազանքը» մեծամասնություն է կազմում Թբիլիսիի քաղաքային խորհրդում:
Թբիլիսիի 10 մեծամասնական ընտրատարածքներից միայն Սաբուրթալոյում է նշանակված երկրորդ փուլ, որտեղ Ավթանդիլ Ցինցաձեն ստացել է 38,16% ձայն, իսկ Բորիս Կուրուան՝ (ընդհանուր ընդդիմադիր թեկնածու Զուրաբ Ջափարիձեի կուսակցությունից)՝ 14,34% ձայն:
Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր