Հոկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 581 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 662 334-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 612 481 մարդ։
Վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 9 468:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9,93 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.31 %, վերջին 7 օրվանը՝ 8.99 %: