Վրաստանի ազգային բանկը նոր տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ սեպտեմբերին արտասահմանից Վրաստան է կատարվել 209,7 մլն դոլարի փոխանցում, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ազգային բանկի տվյալներով՝ սեպտեմբերին ստացված դրամական փոխանցումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 8.8%-ով (17 մլն դոլար):
Ստորև ներկայացված է այն երկրների ցանկը, որտեղից սեպտեմբերին Վրաստանը ստացել է ամենամեծ դրամական փոխանցումները.
- Ռուսաստանի Դաշնություն՝ 38,6 մլն դոլար, տարեկան աճը՝ 10,4%,
- Իտալիա՝ 34,1 մլն դոլար, տարեկան աճը՝ 21,9%,
- ԱՄՆ՝ 24.5 մլն դոլար, տարեկան աճը ՝ 11.2%,
- Հունաստան՝ 20 մլն դոլար, տարեկան նվազել է՝ 3,1%-ով,
- Իսրայել ՝ 15,4 մլն դոլար, տարեկան աճը ՝ 7,9%,
- Գերմանիա ՝ 10,9 մլն դոլար, տարեկան աճը ՝ 58,4%,
- Թուրքիա ՝ 9,9 մլն դոլար, տարեկան աճը ՝ 2,8%,
- Ուկրաինա ՝ 8 մլն դոլար, տարեկան նվազել է ՝ 27,5%-ով,
- Ադրբեջան ՝ 7,8 մլն դոլար, տարեկան աճը ՝ 12,2%,
- Ղազախստան ՝ 5,9 մլն դոլար, տարեկան աճը ՝ 261,5%։
Ինչ վերաբերում է հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրությանը, ապա այս տարվա ինն ամիսներին արտերկրից փոխանցվել է 1,7 մլրդ դոլար, ինչը 27,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին Վրաստանից արտասահման է փոխանցվել 29,2 մլն դոլար: Ամենախոշոր տրանսֆերտներն ուղարկվել են Ռուսաստան (7,8 միլիոն դոլար) և Թուրքիա (7 միլիոն դոլար)։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր