Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել 2022 թվականի պետական բյուջեն:
Հատկանշական է, որ 2022 թվականին կանխատեսվում է 6% տնտեսական աճ, իսկ համախառն ներքին արդյունքի ծավալը ամբողջությամբ կկազմի 64,7 մլրդ լարի։
Հաջորդ տարվա պետական բյուջեի հատկացված գումարը 2021 թվականի համեմատ կրճատվում է 1 055 000 000 լարիով և կկազմի 18.4 մլրդ լարի: Այս փոփոխությունը պայմանավորված է 2 հիմնական գործոնով.
- 2022 թվականին համաճարակի հետ կապված ծախսերի զգալի նվազմամբ (850 մլն լարիով/272 մլն ԱՄՆ դոլար)
- Եվրոբոնդերի ֆինանսավորման դադարեցմամբ (1713,2 մլն լարի/547մլն ԱՄՆ դոլար):
Նախագծի համաձայն՝ համաճարակի հետ կապված առողջապահական ծախսերի համար կտրամադրվի 500 միլիոն լարի:
Նշենք, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի մասին քննարկումներն այս տարի անցկացվում են հոկտեմբերի 8-18-ն ընկած ժամանակահատվածում:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր