ԱՄՆ պաշտպանության քարտուղարը պաշտոնական այցով կժամանի Վրաստան

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լյոյդ Օսթինը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: 

Վրաստան այցը՝ Օսթինի եվրոպական շրջագայության մի մասն է: Բացի Վրաստանից, նա կայցելի նաև Սև ծովի տարածաշրջանի երկու այլ երկրներ՝ Ուկրաինա և Ռումինիա: 

Եվրոպական շրջագայությունը Օսթինը կավարտի Բրյուսելի պաշտպանության նախարարությունում։

Օսթինի Վրաստան այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ չի նշվում, սակայն հայտնի է, որ Բրյուսելի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-22-ին:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր