Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլիի խոսքով՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը, Սաակաշվիլին չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:
Միխեիլ Սաակաշվիլիի հորդորով՝ հոկտեմբերի 14-ին նախատեսված է մասշտաբային հանրահավաք։
Սաակաշվիլիի փաստաբանը տարածել է նաև երրորդ նախագահի ուղերձը.
«Հոկտեմբերի 14-ին մենք պետք է լինենք շատ և ցույց տանք բոլորին, որ մեր հասարակությունն ունի արժանապատվություն և ինքնահարգանք: Չնայած առողջությանս ամենօրյա վատթարացմանը, ես երբեք չեմ դադարի հացադուլը, քանի որ այն այժմ իմ պայքարի գործիքներից մեկն է», -կոչում ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ հոկտեմբերի 30-ին հաղթանակի կհասնեն միայն պայքարի և համառության արդյունքում։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր