Նոր սահմանափակումները չեն բացառվում. Գամկղրելիձե

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսի օրական ակտիվ դեպքերը հասնում են  9-10 հազարի:

Գամկղրելիձեն չի բացառում նոր սահմանափակումների կիրառումը, սակայն այն կախված է համաճարակաբանական իրավիճակի զարգացումից։

Նշենք, որ համավարակի սկզբից մինչև այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 640.358 դեպք, որից 4.775 -ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.882.118 պատվաստում։

Գամկղրելիձեն նաև հայտարարել է, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի սպասում են նաև սեզոնային գրիպի դեպքերի աճ։ Վարակաբանը նշել է, որ այս շաբաթվանից կսկսեն գրիպի դեպ պատվաստել հղիներին, բուժաշխատողներին և դիալեզի ենթարկվող քաղաքացիներին։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր