Հոկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 844 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 631 563-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 814 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 598 468 մարդ։
Վարակից մահացել է ևս 29 մարդ, ընդհանուր՝ 9 221:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 7.48%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.94%, վերջին 7 օրվանը՝ 7.01%: